«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
Լրագրող Ֆլորիան Պլատենբերգի տվյալներով՝ 37-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Կողմերի միջև բանակցություններն արդեն ավարտվել են և շուտով կհայտարարվի նոր պայմանագրի մասին։
Այս մրցաշրջանում Նոյերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում բաց է թողել 5 գոլ և 3 անգամ անառիկ է պահել դարպասը։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։