«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը հայտարարել է, որ եթե Շոտլանդիայի առաջնությունը չշարունակվի, ապա չեմպիոնական տիտղոսը պետք է տրվի իր թիմին:
«Մենք կդառնաինք չեմպիոններ, քանի որ մենք առջևում ենք 13 միավորով: Նման դեպքերում, երբ առաջնությունը չեղարկվում կամ դադարեցվում է, հարկավոր է միավորների միջին քանակը հաշվարկել, և ըստ այդմ մենք այս մրցաշրջանում չեմպիոն ենք: Խաղացել ենք ավելի քան 30 տուր, տիտղոսը մեզանից հնարավոր չէ խլել:
Արդյո՞ք «Լիվերպուլին» կտրվի չեմպիոնական տիտղոսը ԱՊԼ-ում․ ես դրանում կասկածում եմ»,- մեջբերում է Լենոնին Skysports-ը: