Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլը մոտ է գերմանական «Յունիոնի» ղեկը ստանձնելուն։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Բեռլինցիները դիտարկում են 46-ամյա իսպանացուն որպես Ուրս Ֆիշերին փոխարինող, ով լքել է թիմն անցյալ շաբաթ:
Ռաուլը Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 թվականից։ 2010-ից 2012 թվականներին նա հանդես է եկել Բունդեսլիգայում՝ «Շալկեում»։
12 խաղից հետո «Յունիոնը» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին տեղը։