Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները կարող են հրաժարվել մրցաշրջանի հետագա ընթացքից կորոնավիրուսի պատճառով պայմանավորված դադարից հետո։
Daily Mail-ի տեղեկություններով՝ Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ դիմել է ԱՊԼ-ին՝ հայտնելով, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով ակումբները չեն կարող ավարտին հասցնել մրցաշրջանը։
Կա ռիսկ, որ ավելի շատ ֆուտբոլիստներ կարող են վարակվել կորոնավիրուսով։ «Արսենալում» և «Չելսիում» կան հաստատված դեպքեր։ «Լեսթերում», «Էվերթոնում», «Մանչեսթեր Սիթիում», «Բրայթոնում» և «Էվերթոնում» կան ախտանշաններ ունեցողներ։
Այսօր ԱՊԼ-ն պաշտոնապես դադարեցրեց մրցաշրջանը առնվազն մինչև ապրիլի 4-ը։