Բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
13-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Ռայցը, իսկ 15 րոպե անց Կոնեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
30-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Զաբիցերը, 2 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Ֆուլկրուգը։
45-րդ րոպեին Բայնոու-Գիտենսն առաջ մղեց դաշտի տերերին։
Հանդիպման վերջնամասում դորտմունդյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մալենը։