«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Մենք բանակցություններ կսկսենք Մյուլերի հետ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս պահին նա պատկանում է «Բավարիային»։
Մենք բաց շփվում ենք նրա հետ, քանի որ նա պարզապես խաղացող չէ։ Նա Թոմաս Մյուլերն է։ «Բավարիայի» և Թոմասի հարաբերությունների պատմությունն առանձնահատուկ բան է»,- Ֆրոյնդի խոսքն է մեջբերել DAZN-ը։
Մյուլերը «Բավարիայում» խաղում է 16 տարի (2007 թվականից)։ Այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։