Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղում «Բավարիան» արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ՝ 1-0։
Մյունխենցիների կազմում 20-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Հարի Քեյնը։ Գոլը խաղացողի համար 18-րդն էր այս մրցաշրջանում։
«Բավարիան» վաստակեց 32 միավոր և այս խաղից հետո զբաղեցնում է առաջին տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Բայերը» 31 միավոր ունի և մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Քյոլնը» 6 միավորով եզրափակում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։