Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կառլո Անչելոտիի մասին կարծիքով, որի գլխավորությամբ հանդես է եկել մինչև ֆուտբոլիստի կարիերան ավարտելը։
«Կառլո Անչելոտին բոլոր մարզիչների մեջ վարպետ է։ Ֆուտբոլիստներին ղեկավարելու տեսակետից նա մեծ պրոֆեսիոնալ է։ Անչելոտին լավագույն մարզիչն է, երբ խոսքը խաղացողի հետ լավ հարաբերություններ հաստատելու կամ նրան ինչ-որ բանում համոզելու մասին է»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Անչելոտիի գլխավորությամբ խաղացել է 2013/2014 մրցաշրջանում, երբ իտալացի մասնագետը մարզում էր Մադրիդի «Ռեալը»։