Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Գերմանիայի հավաքականի վատ արդյունքների մասին.
«Իմ կարծիքով, միայն ընկերական խաղեր խաղալը լավ չէ: Երկու տարի ընկերական խաղեր անցկացնելն այնքան էլ լավ չեն մտածելակերպի համար։ Նրանք լավ խաղացողներ ունեն, լավ մարզիչ, Եվրոպայի առաջնությունը տանն է։ Վստահ եմ, որ Եվրո-2024-ին մենք կտեսնենք նոր էներգիա։ Մարզչի հասցեին քննադատությունը նորմալ է ֆուտբոլում։ Նագելսմանը նոր չէ այս հարցում, ուստի սա խնդիր չէ: Ակնկալում եմ, որ հաջորդ տարի Գերմանիան ուժեղ մրցաշար կունենա»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականն անցկացրել է չորս հանդիպում (մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և երկու պարտություն)։