Կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատրաստ չէ աշխատավարձի մեծ կրճատումների, եթե ընդհանրապես համաձայնի երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, հայտնում է Bild-ի լրագրող Թոբի Ալտշաֆլը։
Նրա խոսքով՝ «Բավարիան» այդ դիրքում շեշտը մտադիր է դնել Ջամալ Մուսիալայի վրա։ Հեշտ որոշում չի լինի, բայց 34-ամյա գերմանացին ամեն դեպքում ցանկանում է կարիերան շարունակել մինչև 2025 թվականը՝ լինի դա «Բավարիայում», թե որևէ այլ ակումբում:
Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Ակումբը հետևում է, թե ինչպես են ընթանում նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:
Մյուլլերը «Բավարիայի» սան է՝ ակադեմիայից մինչև հիմնական թիմ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 12 միլիոն եվրո:
Կարիերայի ընթացքում Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 680 հանդիպում, խփել 237 գոլ և կատարել 261 գոլային փոխանցում։
«Բավարիայի» հետ Մյուլլերը 12 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 6 անգամ երկրի գավաթակիր, 8 անգամ՝ սուպերգավաթակիր, երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և երկու անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։