«Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված է Ժիրոնայի բրազիլացի կիսապաշտպան Սավիոյով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
19-ամյա եզրային հարձակվողը «Ժիրոնայում» հանդես է գալիս այս մրցաշրջանից, անցկացրել է 14 հանդիպում, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ատլետիկո Մինեյրոյի» սան է և նախորդ մրցաշրջանն անցկացրել է հոլանդական ՊՍՎ-ում:
Հիշեցնենք, որ «Ժիրոնայի» սեփականատերերը «Մանչեսթեր Սիթի» սեփականատերերն են ու ավելի հավանական է, որ ֆուտվոլիստը կտեղափոխվի անգլիական թիմ։
























































