«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլերի ապագայի մասին։
Ավելի վաղ 34-ամյա գերմանացին հայտնել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Մենք ցանկանում ենք, որ նա թիմում լինի: Պարզ է, որ նա ցանկանում է շարունակել խաղալ: Ինչո՞ւ նա չպետք է շարունակի խաղալ ամենաբարձր մակարդակով: Ես նրան շատ դրական եմ նայում։ Թոմասը ակումբի պատկերն է, լեգենդ: Նա մեր մեջ մեծ հարգանք է վայելում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։