«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է մյունխենցիների նախկին խաղացող Խաբի Ալոնսոյի մասին, որը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»։
«Նա գիտակցաբար ժամանակ հատկացրեց մարզչական մասնագիտությունը սկզբից սովորելու համար: Այդ ժամանակ ես հասկացա, որ նա մեծ մարզիչ է դառնալու։ «Բայերն» արժանի է մեծ հարգանքի, նրանք շատ գրավիչ ֆուտբոլ են խաղում»,- Ռումենիգենի խոսքն է մեջբերել Express.de-ն։
Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի 11 տուրերից հետո «Բայերը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Բավարիային»: