ՈՒելսի և Ավստրիայի ֆուտբոլի հավաքականների միջև նախատեսված ընկերական հանդիպումը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման պատճառով։
Հանդիպումը պետք է կայանար մարտի 27-ին Սուոնսիում, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Այս մասին գրում է oefb.at-ը։
Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ հետաձգվելու է Անգլիայի և Իտալիայի հավաքականների միջև մարտի 27-ին նախատեսված հանդիպումը։