Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, թե ինչպես է որոշ ժամանակ անց վերաբերվում ազգային հավաքականը գլխավորելու իր որոշմանը։
«Չեմ ափսոսում, որ համաձայնեցի աշխատել Գերմանիայի հավաքականի հետ, ինձ դուր է գալիս այստեղ: Պարզապես պետք է ելք գտնել այս ծանր իրավիճակից՝ օգտագործելով բոլոր այն որակները, որոնք ունենք։
Այո, երբեմն տխուր է, բայց ես չեմ հիասթափվում: Կորուստները ցավ են պատճառում: Այժմ մենք պետք է ավելի քիչ խոսենք և ավելի շատ անենք խաղադաշտում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։