«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերով։
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, անգլիական ակումբը կարող է թիմ հրավիրել գերմանացուն, եթե նա չհամաձայնվի «Բավարիայի» հետ նոր պայմանագիր կնքել։
ՄՅՈւ-ն Մյուլերին ցանկանում էր ձեռք բերել 2023 թվականի հունվարին, սակայն գերմանացին հետաքրքրված չէր տեղափոխությամբ։ Էրիկ տեն Հագը կարծում է, որ ֆուտբոլիստի փորձը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը «Բավարիայի» կազմում անցկացրած 14 խաղում խփել է 2 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։