«Շախտյորի» մարզիչ Կարլո Նիկոլինին մեղադրում է «Չելսիին» Միխայիլ Մուդրիկի թույլ խաղի համար։
«Նա գնաց «Չելսի», որը թիմ չէ: Նման պայմաններում նույնիսկ ամենավառ խաղացողները դժվարություններ են ունենում։
Իսկական Մուդրիկը երևում է ազգային հավաքականում, և նա ունակ է անել ավելին։ Նա պետք է գտնի համապատասխան միջավայր և մարզիչ, որն իրեն վստահություն կհաղորդի:
Նա ամեն ինչ ունի փայլելու համար: Հուսով եմ, որ նա կարող է դա ցույց տալ, քանի որ նա իսկապես ուժեղ խաղացող է»,- Նիկոլինիի խոսքն է մեջբերել Sportskeeda-ն։
Մուդրիկը, որին «Չելսին» գնել է «Շախտյորից» 70+30 միլիոն եվրոյով, լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։























































