Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ միայն Ա Սերիան կարող է ավելի մոտենալ Պրեմիեր լիգային։
«Եթե կա մի լիգա, որը կարող է մոտենալ Պրեմիեր լիգային, դա Սերիան Ա է: Այս երկիրն ունի մեկ շնչին ընկնող շատ բարձր եկամուտ, հիանալի հեռուստատեսային պայմանագիր, ինչպես նաև շատ զարգացած սպորտ։
Իտալիան ներքին խնդիրներ ունի ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված։ Բայց հարկային առավելություններ կան։ Ես չեմ ասում, որ նրանք պետք է հեռացվեն եվրագավաթներից, քանի որ դա սխալ կլինի, և դա կվնասի Ա Սերիային, բայց մենք պետք է տնտեսապես կայուն լինենք: Այնտեղ սեփականատերեր կան, որոնք իրենց գումարները ներդնում են ակումբներում։ Աճին միտված ներդրումներ չկան, օրինակ՝ մարզադաշտերի կառուցման մեջ»,- ասել է Տեբասը։























































