Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի դե Բիազին լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի (AFFA) մամուլի ծառայությունը։
AFFA-ն որոշել է չերկարաձգել պայմանագիրը 67-ամյա իտալացու հետ։ Դե Բիազին ազգային հավաքականը մարզում էր 2020 թվականից։ Նախկինում նա գլխավորել է Ալբանիայի հավաքականը, ինչպես նաև «Տորինո», «Լևանտե», «Ուդինեզե» և «Ալավես» ակումբները։
Ադրբեջանը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի F խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը։























































