Լիոնել Սկալոնին ակնարկել է, որ կարող է լքել Արգենտինայի հավաքականի մարզչի պաշտոնը։
Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում արտագնա հաղթանակ տարավ Բրազիլիայի նկատմամբ (1:0): Թիմը 6 խաղից հետո հավաքել է 15 միավոր և առաջատար է։
Հետխաղային ասուլիսից Սկալոնին կարճ հայտարարություն է արել։
«Կցանկանայի մի կարևոր բան ասել. պետք է մտածեմ ազգային հավաքականում անցկացրած ժամանակի մասին: Այս խաղացողներն ինձ շատ բան են տվել։ Նրանք շատ բան տվեցին ողջ մարզչական շտաբին։ Ես պետք է մտածեմ։ Պետք է լավ մտածեմ, թե ինչ եմ անելու:
Սա հրաժեշտ չէ կամ որևէ այլ բան, բայց ես պետք է մտածեմ դրա մասին, քանի որ նշաձողը շատ բարձր է: Շատ դժվար է շարունակել հաղթել։ Ժամանակն է մտածելու։ Ես դա կասեմ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին և խաղացողներին, քանի որ այս թիմին անհրաժեշտ է մարզիչ՝ առավելագույն էներգիայով»,- ասել է Սկալոնին և լքել մամուլի ասուլիսների սրահը։
Սկալոնին Արգենտինայի հավաքականի հետ աշխատում է 2018 թվականի օգոստոսից։ Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է 2021 թվականի Ամերիկայի գավաթը, 2022 թվականի Ֆինալիսիման և 2022 թվականին դարձել աշխարհի չեմպիոն։























































