Նախօրեին ընկերական խաղում պարտվելով Ավստրիային (0:2)՝ Գերմանիայի հավաքականը 6-րդ պարտությունն է կրել 2023 թվականին։ Սա հակառեկորդի կրկնությունն է։
Ավելի վաղ իրենց պատմության ընթացքում Գերմանիան 2018 թվականին էր մեկ օրացուցային տարում վեց խաղում պարտվել: Այդ ժամանակ գերմանացիներն անցկացրել են 13 հանդիպում, իսկ 2023 թվականին՝ 11։ Նշենք, որ Յուլիան Նագելսմանի թիմը չի մասնակցում Եվրո 2024-ի ընտրական փուլին. Գերմանիան կլինի այս մրցաշարի տանտերը։
2014 թվականին Գերմանիան հաղթել է աշխարհի առաջնությունը՝ եզրափակչում Մարիո Գյոտցեի գոլի շնորհիվ առավելության հասնելով Արգենտինայի նկատմամբ։ 2017 թվականին գերմանացիները նվաճել են Կոնֆեդերացիաների գավաթը: