Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մեր պատվիրակներից Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտում գրավել է հինգերորդ տեղը՝ 340կգ (150 կգ +190կգ), իսկ Աննա Ամրոյանը (76 կգ) ճանաչվել է չորրորդը ՝ 204 կգ (91 կգ +113 կգ):
Այսօր ծանրահարթակ կելնի Էմմա Պողոսյանը (81 կգ ), իսկ վաղը` Գարիկ Կարապետյանը (102 կգ):