«Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ԱԱ-2026-ի որակավորման 6-րդ տուրի Բրազիլիայի հետ խաղից առաջ (1:0) փորձել է ցատկել տրիբունա և պաշտպանել երկրպագուներին բրազիլական ոստիկանության դաժան գործողություններից:
Հիշեցնենք, որ Բրազիլիա — Արգենտինա հանդիպման մեկնարկը հետաձգվել էր մարզադաշտում երկրպագուների միջև ծեծկռտուքի պատճառով։ Բրազիլական ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել երկրպագուների նկատմամբ: Արգենտինայի հավաքականը լքել է խաղադաշտը և գնացել հանդերձարան, իսկ խաղը կես ժամ ուշացումով է սկսվել:
Այս խաղում Արգենտինան հաղթել է Նիկոլաս Օտամենդիի՝ 63-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Արգենտինացիները գլխավորում են Հարավային Ամերիկայում կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի մրցաշարային աղյուսակը՝ վեց հանդիպումների արդյունքներով վաստակելով 15 միավոր։ Բրազիլիան զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ յոթ միավորով:























































