Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը քննադատել է Բրազիլիայի ուժային կառույցների գործողությունները մարզադաշտում ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղից առաջ։
«Ամոթ է հետևել Բրազիլիայի ոստիկանությանը։ Ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչքա՞ն պետք է այսպիսի տեսարաններ դիտենք։ Բրազիլիայում ամեն ինչ միշտ նույնն է»,- գրել է Մարտինեսը։
Մարականայում հանդիպումը սկսվեց ուշացումով` տրիբունաներում անկարգությունների պատճառով: Թիմերի երկրպագուները կռիվ են սկսել դեռ մեկնարկային սուլիչից առաջ։ Մինչ ծեծկռտուք էր, Մեսսին թիմին տարել է հանդերձարան, որտեղից վերադառնալուց հետո կոնֆլիկտ է ունեցել Ռոդրիգոյի հետ։ Վերջինս արգենտինացիներին վախկոտ էր անվանել։























































