«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» քննարկել է 30-ամյա ֆրանսիացու հավանական տեղափոխությունը։
Այսօր գործարքը համարվում է անիրատեսական՝ պաշտպանի բարձր աշխատավարձի պատճառով, սակայն «Բավարիան» կշարունակի հետևել ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 20-30 մլն եվրո։
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։