«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն երկու անշարժ գույք կկորցնի իր հայրենիքում։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Ռոնալդինյոն մեծ պարտքեր է կուտակել: Պարտատերերը կալանք կդնեն նախկին ֆուտբոլիստի ունեցվածքի վրա՝ պարտքերը մարելու համար։
Ռոնալդինյոն երկար ժամանակ ֆինանսական խնդիրներ ուներ։ Իր խաղային կարիերան ավարտելուց հետո «Բարսելոնայի» նախկին առաջատարը մշտական աշխատանք չունի։























































