Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտադի՞ր է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, եթե մյունխենյան ակումբը չերկարաձգի իր պայմանագիրը, որն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։
«Անպայման ցանկանում եմ խաղալ 2024 թվականից հետո: Ես դեռ հաճույք եմ ստանում խաղադաշտում լինելուց, հուսով եմ, որ դա տեսանելի է»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում BILD-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, Մյուլերը խաղադաշտում անցկացրել է 483 րոպե։