Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:
Sky Sport Germany-ի տեղեկություններով՝ «Բավարիային» հայտնել են, որ անգլիական ակումբը հունվարին կհամաձայնի բաց թողնել ֆրանսիացուն մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։
Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2021 թվականից, երբ տեղափոխվեց Մադրիդի «Ռեալից»։
Այդ ժամանակվանից ֆրանսիացին թիմի հետ մեկ գավաթ է նվաճել՝ Անգլիայի լիգայի գավաթը։