«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դիտարկում են ֆուտբոլիստի թեկնածությունը` թիմում բազմաթիվ վնասվածքների պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական մեկ այլ ակումբ՝ «Սևիլիան», ինչպես նաև անգլիական «Ֆուլհեմը»։
Վերները «Լայպցիգ» վերադարձավ 2022 թվականի ամռանը «Չելսիից»։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:























































