Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է «Բավարիա» վերադառնալու մասին լուրերի մասին:
«Վերադառնալ «Բավա՞րիա». Ես այդքան առաջ չեմ նայում: Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում Մադրիդում։ Ինձ դուր է գալիս «Ռեալը, Այս թիմի հետ շատ հստակ համատեղ նպատակներ ունեմ։ Իմ մտքերն այստեղ են, դրանք կապված են միայն մադրիդյան ակումբի հետ»,- Ալաբայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ալաբան «Բավարիայում» խաղացել է 12 տարի։ Ավստրիացին «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Այս մրցաշրջանում պաշտպանը մարդիդյան թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։