27-ամյա գերմանացի հարձակվող Տիմո Վերները, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին», կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Սևիլիան» հետաքրքրված է կենտրոնական հարձակվողի ծառայություններով։
Անդալուզյան ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու փորձ կանի հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վերների տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։
Գերմանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանում Տիմոն անցկացրել է ութ հանդիպում։ Հարձակվողը երկու գոլ է խփել (մեկը 11 մետրանոցից):