Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը լքել է իր դիրքը մեջքի ցավի պատճառով։
«Մարկ-Անդրե տեր Շտեգենը բաց կթողնի ազգային հավաքականի երկու խաղերը, քանի որ նա սուր ցավ է զգում մեջքի շրջանում: Վաղը նա կվերադառնա Բարսելոնա։ Հուսով եմ, որ նա շուտով կապաքինվի և կվերադառնա խաղադաշտ իր թիմի կազմում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Գերմանիայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայի և Ավստրիայի հետ։