Ավստրիացի մասնագետ Օլիվեր Գլասները «Յունիոնում» Ուրս Ֆիշերին փոխարինելու հավանական թեկնածուն է, հայտնում է Bild-ը։
Գլասների վերջին ակումբը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր, որը նա գլխավորել է 2021 թվականից և հեռացել ակումբից 2022/23 մրցաշրջանի վերջում։ Նա ակումբի հետ հաղթեց Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանում։
Ամռանը 49-ամյա մասնագետը մերժել էր «Ալ-Շաբաբի»՝ տարեկան 8 միլիոն եվրոյի առաջարկը՝ ընտանիքի հետ ժամանակն անցկացնելու համար:
11 տուրից հետո «Յունիոնը» 6 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
























































