Մյունխենի «Բավարիայի» 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերն ամուսնացել է 23-ամյա հանդբոլիստուհի Անիկա Բիսելի հետ։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ մարզիկների հարսանիքը հանրային միջոցառում չի եղել։ Դա տեղի է ունեցել մտերիմ ընտանեկան շրջապատում։ Հանդբոլիստուհին սոցիալական ցանցի իր պրոֆիլում փոխել է նաև ազգանունը։ Ընդգծվում է, որ աղջիկը երեխայի է սպասում մյունխենյան ակումբի դարպասապահից։
Հիշեցնենք, որ Նոյերը Բիսելի հետ հարաբերությունների մեջ է դեռ 2020 թվականից։
























































