Մյունխենի «Բավարիան» սահմանել է գերմանական Բունդեսլիգայի նոր ռեկորդ խփած գոլերի քանակով։
Թոմաս Տուխելի սաները 11-րդ տուրում հաղթեցին «Հայդենհայմին» (4-2):
Այժմ մյունխենցիներն առաջնությունում 42 գոլ ունեն իրենց ակտիվում։ Բունդեսլիգայում ոչ մի թիմ իր առաջին 11 հանդիպումներում երբեք 40 գոլից ավելի չի խփել:
Այս մրցաշրջանում «Բավարիայի» ամենախոշոր հաղթանակը հոկտեմբերի 28-ին «Դարմշտադտի» նկատմամբ 8-0 հաշվով հաղթանակն էր: Սեպտեմբերի 23-ին թիմը «Բոխումին» հաղթեց 7-0 հաշվով:
























































