«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).
«Դժվար խաղ էր: Բայց սա հենց այնպիսի հանդիպում էր, որին մենք սպասում էինք: Արտագնա հանդիպումը նման էր. Կարծում եմ՝ այս անգամ ավելի լավ էինք վերահսկում խաղը։ Հատկապես առաջին խաղակեսում։ Մեզ հաջողվեց մոտենալ մրցակցի դարպասին, պակասում էր միայն վերջնական փոխանցումը կամ հարվածը։ Մենք գիտեինք, որ ընդմիջումից հետո մեզ պարզապես անհրաժեշտ է պահպանել այս թափը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։