Թուրինի «Յուվենտուսը» տեղեկացրել է, որ ակումբի 121 աշխատակից մեկուսացվել է Ռուգանիի մոտ վարակը հայտնաբերելուց հետո.
«Դանիելե Ռուգանիի՝ կորոնավիրուսային թեստի դրական պատասխանից հետո 121 մարդ՝ ներառյալ խաղացողներ, մարզչական շտաբի անդամներ, մենեջերներ, ուղեկցորդներ և «Յուվենտուսի» այլ աշխատակիցներ, մեկուսացված են՝ համաձայն առողջապահական մարմինների պահանջներից»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Նախկինում հաղորդվել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադարձել Մադեյրայից ու շարունակելու է տևական ժամանակ այնտեղ մնալ:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուս»-«Լիոն» պատասխան հանդիպումը հետաձգվել է: