Լոթար Մաթեուսը կարծում է, որ իրավունք ունի քննադատելու Թոմաս Տուխելին:
Նախկինում Մատթեուսն ու Դիտմար Համանը քննադատել են «Բավարիայի» մարզչի աշխատանքը։ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:0) Տուխելը հեգնանքով է պատասխանել փորձագետների պնդումներին։
«Կարծում եմ՝ որպես փորձագետ իրավունք ունեմ արտահայտելու քննադատություն։ Եթե Տուխելին դա դուր չի եկել, ապա դա նրա գործն է:
Նախկինում ինձ շատ են քննադատել թե՛ որպես խաղացող, թե՛ որպես մարզիչ։ Ես կուլ եմ տվել դա և փորձել ավելի լավ հանդես գալ հաջորդ խաղում:
Դորտմունդում թիմը լավ արձագանք ցույց տվեց, արժանի պատասխան։ Այժմ այս խաղը էտալոն կլինի: Թոմաս Տուխելը հաստատ կհանգստանա։
Պատրա՞ստ եմ հանդիպել նրան։ Ոչ մի խնդիր։ Մենք կարող ենք միասին գարեջուր խմել»,- 1990 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
























































