Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը շարունակում է հրապարակել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը: Նրանք, ընդհանուր առմամբ, լինելու են 30-ը: Հավակնորդների երրորդ հնգյակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները.
Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա), Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա), Մաթեյս դե Լիգտ («Այաքս»/«Յուվենտուս», Հոլանդիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ժորժինյո Վեյնալդում («Լիվերպուլ», Հոլանդիա):
We still have a lot to announce! Here are five new #ballondor nominees!
— #BallondOr (@francefootball) 21 octobre 2019
Cristiano Ronaldo 🇵🇹
Alisson 🇧🇷
Matthijs de Ligt 🇳🇱
Karim Benzema 🇫🇷
Georginio Wijnaldum 🇳🇱
Players already announced > https://t.co/WhEz0voCwh pic.twitter.com/o8AeppE1GL
Նշենք, որ France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին, Փարիզում: Հանդիսավոր արարողության վարողներից մեկը կլինի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:
Անցած տարի «Ոսկե գնդակը» բաժին հասավ Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: