«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Ա Սերիայի 11-րդ տուրի «Լեչեի» դեմ հանդիպման (2:1) և հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղի մասին։
30-ամյա բելգիացին հանդիպման սկզբում չիրացրեց 11 մետրանոցը, բայց հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին։
«Ես երբեք չեմ նեղանում այն մարդկանցից, որոնք11 մետրանոցներից վրիպում են: Լուկակուն խաղացող է, որին ես բոլորից լավ գիտեմ: Ես նրան մարզել եմ երեք տարբեր թիմերում: Երբ նա սխալվում է, հետո տանջվում է։
Հաղթական գոլ խփելու հնարավորությունն ավելի լավ ժամանակ չէր կարող լինել։ Այժմ նա կկարողանա մի փոքր ավելի լավ քնել։ Նա մեծ սրտով տղա է, շատ զգայուն և զգացմունքային»,- ասել է Մոուրինյոն DAZN-ին տված հարցազրույցում:
«Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել է Լուկակուին «Չելսիից»: Հարձակվողը թիմի կազմում 9 գոլ է խփել Ա Սերիայում և Եվրոպա լիգայում անցկացրած 12 խաղում։
























































