Մարսելինո Գարսիա Տորալը կվերադառնա «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Այս մասին հայտնում է լրագրող Անխել Գարսիան։
Սեպտեմբերին որպես թիմի գլխավոր մարզիչ եկավ Պաչետան՝ փոխարինելով հեռացված Կիկե Սետյենին, սակայն մասնագետը չկարողացավ բարելավել «դեղին սուզանավի» դիրքը։ Թիմը Լա Լիգայում իր վերջին յոթ հանդիպումներից միայն երկուսում է հաղթել։
Կարծես թե «Վիլյառեալի» ղեկավարությունը գոհ չէ Պաչետայի աշխատանքից։ Սպասվում է, որ Մարսելինոն կփոխարինի Պաչետային մրցաշրջանի ավարտից հետո, սակայն վերադասավորումները կարող են ավելի շուտ տեղի ունենալ, եթե թիմի արդյունքները շուտով չբարելավվեն:
Մարսելինոն նախկինում գլխավորել է «Վիլյառեալը» 2013-2016 թվականներին: