Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի իր առաջին 10 հանդիպումներում նոր ռեկորդ է սահմանել:
Բունդեսլիգայի 10-րդ տուրում 30-ամյա անգլիացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (4-0):
Նա դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով 10 մեկնարկային խաղում 15 գոլ է խփել։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































