Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը համաձայնվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Կանադայի հավաքականի խաղացողի գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Բավարիան» Դեյվիսի տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն եվրո։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 23-ամյա Ալֆոնսո Դեյվիսը Բունդեսլիգայում անցկացրել է 9 խաղ, սակայն ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։
























































