Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը զայրացած է իր թիմի վրա Գերմանիայի գավաթում կրած պարտության պատճառով։
Հիշեցնենք, որ «Բավարիան» լքել է մրցաշարը՝ պարտվելով երրորդ դիվիզիոնի «Սաարբրյուկեն» ակումբին։
«Ես համաձայն եմ մեր հասցեին հնչող մեղադրանքների հետ։ «Բավարիան» իրավունք չունի խաղալ այս մակարդակով։ Պարզապես ամոթ է, որ միայն մի քանի ֆուտբոլիստ է իսկապես լուրջ վերաբերվում այդ հարցին:
Ես իմ կարծիքը հնչեցրել եմ հանդերձարանում, ամեն ինչ քննարկել ենք։ Ապագայում մենք կփորձենք մեզ շատ ավելի լավ դրսևորել»,- ասել է Մյուլերը Sky Germany-ին տված հարցազրույցում:
























































