Նիլ Ուորնոքը կարծում է, որ Էրիկ Տեն Հեգը երկար չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Երբ նա նշանակվեց, ես կարծում էի, որ նա է լինելու խնդիրների լուծումը։ Ինձ թվում էր, որ պետք է մեկը, որը կարգապահություն կհաստատի այս միջավայրում։ Բայց պետք է խոստովանեմ, որ ինձ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ։
Մարդիկ մոռանում են նրա ծախսած գումարի մասին։ Ինչ էլ որ մտածեք սեփականատերերի մասին, նրանք մեծ գումարներ են ծախսել։ Նրանք որոշ խաղացողների համար վճարեցին 60-70 միլիոն ֆունտ, բայց ես այդ խաղացողներից չէի տանի նույնիսկ «Հադերսֆիլդ»:
Չեմ կարծում, որ Էրիկ տեն Հագը երկար կմնա ՄՅՈւ-ում։ Կարծում եմ՝ նա գիտի, որ գլուխը հարվածում է աղյուսե պատին»,- ասել է «Հադերսֆիլդի» նախկին գլխավոր մարզիչը: