«Ինտերի» տնօրեն Պիերո Աուսիլիոն խոսել է 2018 թվականի տրանսֆերային սագայի մասին։ Այն ժամանակ «ներաձուրիները» վերջին պահին կարողացան փախցնել «Ռասինգի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին Մադրիդի «Ատլետիկոյի» ձեռքից:
«Կարող եմ ասել, որ Լաուտարոն արդեն պատրաստվում էր դառնալ Մադրիդի «Ատլետիկոյի» նոր խաղացողը 2018 թվականին։
«Ռասինգի» և «Ատլետիկոյի» միջև միայն մեկ փոքր կետ էր պակասում վերջնական համաձայնության համար: Այնուհետև բանակցություններում մեզ օգնեցին մեր արգենտինացի լեգենդներ Սանետին և Միլիտոն… Ես մեկնեցի Արգենտինա և մենք միասին մշակեցինք գործարքը»,- Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։