«Տոտենհեմը» շարունակում է հետաքրքրվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Կո Իտակուրայի ծառայություններով, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» համակարգում:
TEAMtalk-ը հայտնում է, որ Իտակուրայի հմտությունները տպավորել են անգլիական ակումբի ներկայացուցիչներին, որոնք ֆուտբոլիստին դիտարկում են որպես Դայերին փոխարինող։ Վերջինս կարող է լքել լոնդոնյան ակումբը։
Ճապոնիայի հավաքականի պաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։
Նա գերմանական ակումբ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը, «Բորուսիան» նրա տրանսֆերը «Մանչեսթեր Սիթիից» գնել է 5 մլն եվրոյով։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։