Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (1:0):
Նշենք, որ «ՌԲ Լայպցիգը» նախորդ երկու մրցաշրջաններում նվաճել է Գերմանիայի գավաթը։
Մեկ այլ խաղում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Ունիոնի» նկատմամբ։
«Սանկտ Պաուլին» լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց «Շալկեին», «Հոմբուրգը» նույն հաշվով հաղթեց «Գրետուր Ֆյուրտին» ։