Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բայերը» հաղթել է «Ֆրայբուրգին»՝ 2:1: Խաբի Ալոնսոյի սաների համար սա 8-րդ հաղթանակն է բոլոր մրցաշարերում։
Մինչ այս թիմը Եվրոպայի լիգայում հաղթել էր «Քարաբաղին» (5:1), «Մոլդեին» (2:1) և «Հեքենին» (4:0), իսկ Գերմանիայի առաջնությունում՝ «Վոլֆսբուրգին» (2:1), «Քյոլնին» (3:0), «Մայնցին» (3:0) և «Հայդենհայմին» (4:1)։
Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 25:5 է։
Այսպիսով, Խաբի Ալոնսոն դարձել է Լևերկուզենի «Բայերի» առաջին մարզիչը, որն 8 անընդմեջ հաղթանակ է տարել բոլոր մրցաշարերում այն բանից հետո, երբ ակումբը 1979 թվականին դուրս է եկել Բունդեսլիգա։
Իսպանացի մասնագետը գերազանցել է Կլաուս Թոփմելերի ռեկորդը, որի օրոք «Բայերը» 2001/2002 մրցաշրջանում յոթ խաղում անընդմեջ հաղթանակ է տարել։ Նա նաև գերազանցել է իր սեփական ռեկորդը՝ նախորդ մրցաշրջանում տարած յոթ անընդմեջ հաղթանակների մասով:
























































