Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսիուս Ժունիորը «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ կստանա Սոկրատեսի մրցանակը՝ ի նշան ֆուտբոլիստի մարդասիրական գործունեության, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրը հայտնում է, որ մրցանաբաշխությանը ներկա կլինեն նաև Վինիսիուսի շրջապատի ճնշող մեծամասնությունը։ Սպասվում է, որ նա հարգանքի տուրք կմատուցի ֆուտբոլի լեգենդ Պելեի հիշատակին:
Բրազիլացին այս մրցանակը կստանա Vini Jr ինստիտուտում իր ամենամյա ներդրման շնորհիվ, որը կրթական ծառայություն է աղքատ ուսանողների համար։ 2022 թվականին խաղացողը ներդրել է 335 հազար եվրո, 2023 թվականին՝ ավելի քան 1 միլիոն եվրո, իսկ 2024 թվականին ներդրումները կհասնեն 2,5 միլիոն եվրոյի։
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Փարիզի Շատլե թատրոնում տեղի կունենա 2023 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
























































